ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Ամեն բան ունի իր ծնվելու ժամանակը»

«Ամեն բան ունի իր ծնվելու ժամանակը»
09.06.2015 | 11:11

Չնայած տարածված կարծիքին, թե մեկընդմիշտ արդիականացել են հայտնի բանաստեղծի է՛լ ավելի հայտնի տողերը` «Ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով», այնուհանդերձ, մեծ աշխարհի իրենց անկյունում գրչի մարդիկ արարում են դեռ, գրում-պայքարում ոգուց զրկվող աշխարհի դեմ` տեսակի ասքը չկորցնելու լուռ տվայտանքով ու սպասումով:
Դրանցից մեկն էլ ԹԵՐԵԶԱ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ է, որ լուռ արարել է` գիրքը դնելով գրքի վրա:
Եվ ահա այսօր Ազգային գրադարանում տեղի կունենա գրքերի, բայց նախ` ոգու շքերթ, իսկ առավել ճշգրիտ` մարդկային պայքարի շքերթ` Թերեզա Ստեփանյանի միանգամից հինգ գրքերի շնորհանդեսի տեսքով: Գրքեր, որոնք առաջին հայացքից խիստ տարբեր են` «Առեղծվածներն» ու «Անդունդն ի վերը» նրա բանաստեղծությունների ժողովածուներն են, «Այ կաչաղակ, կաչաղակը» մանուկների համար է, սակայն տիկին Թերեզան չի մոռացել նաև բարձր գրականության սիրահարներին. նա ընթերցողների դատին կներկայացնի Վիկտոր Հյուգոյի «Ֆրանսիա-Բելգիա» նամակների ձևով գրված գեղարվեստական գործի թարգմանությունը, որի շարունակությունը, որպես առանձին գիրք, նույնպես պատրաստվում է տպագրության:
Ինչո՞ւ այդպես հանկարծահաս, ինչո՞ւ այդքան համաժամանակյա և ոչ թե մեկիկ-մեկիկ` հարցրինք տիկին Թերեզային։ «Չգիտեմ, ամեն բան ունի իր ծնվելու, հայտնության ժամանակը։ Թերևս, միշտ եմ զբաղվել թարգմանություններով, վերջին տարիներին թարգմանում էի անընդհատ ու անխոնջ` չափածո, արձակ, կատակերգություն, պոեմներ, բանաստեղծություններ, հետո էլ ծնվեցին սեփական բանաստեղծություններս և այսպես գրքերը շարվեցին կողք կողքի, հետո պարզվեց, որ դրանք պետք է տանել, ինչպես Գորկին կասեր` մարդամեջ։ Կուտակումները ցանկացա ներկայացնել գիրը սիրող, հարգող, չերկնչեմ ասելուց` չմոռացող հանրությանը։ Այսքանը»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ